ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2018 12:00
Գողացված ոսկյա շղթան գրավադրել է բանկում
Հուլիսի 13-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները, ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ս.թ. հուլիսի սկզբներին Ասկերան քաղաքում վիճաբանություն է առաջացել նույն քաղաքի բնակիչներ 1992թ. ծնված Ա. Ս-ի և 1988թ. ծնված Խ. Ա-ի միջև, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշոցի ժամանակ, վերջինս Ա. Ս-ի պարանոցից պոկել ու գողացել է ոսկյա շղթան և հուլիսի 6-ին գրավադրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղում՝ դիմաց ստանալով 203 000 դրամ: