ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.11.2014 17:40
Գողացել է շարժիչը
Նոյեմբերի 16-ին Ստեփանակերտ քաղաքի Կոմիտասի փողոցի N տան բնակիչ, 1975թ. ծնված Կ. Ի-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Աղդամի տարածքի «Կոննի Զավոդ» կոչվող տեղամասում գտնվող` իրեն պատկանող շինությունից անհայտ անձինք գողացել են հոսանք արտադրող 5 կվտ հզորությամբ շարժիչը` պատճառելով 250000 ՀՀ դրամ նյութական վնաս:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նշված տարածքում բնակվող, 1989թ. ծնված Գ. Ա-ն, որը քանդել է շարժիչը և գունավոր մետաղներն իրացրել Ստեփանակերտ քաղաքում: