ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2016 09:19
Գողացել են տրակտորի շարժիչը
Փետրվարի 29-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 8-րդ թաղամասի N տան բնակիչ, 1974թ. ծնված Հ. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք քանդել և գողացել են իրեն պատկանող «Տ-16» մակնիշի մուլտի տրակտորի շարժիչը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. փետրվարի՝ 20-ին ժամը 18:00-ի սահմաններում, կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ` 1991թ. ծնված Ա. Հ-ն և 1987թ. ծնված Ա. Հ-ն: