ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2020 12:45
Գողացել են հագուստի տարբեր ապրանքատեսակ
Դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1958թ.ծնված Զ. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սասունցի Դավիթ փողոցի թիվ 12 հասցեում տեղակայված կենտրոնական շուկայի տարածքում գտնվող իրեն պատկանող խանութից գողացել է 1.500.000 դրամ գումարի հագուստի տարբեր ապրանքատեսակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: