ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2020 14:22
Գողացել են ավտոմեքենայի պահեստամասեր
Դեկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Մ. Բ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրենց տան բակից գողացել են 1 տոննա դիզվառելիք, ավտոմեքենայի գազի բալոն, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված 4 հատ անվադող և «ՈՒԱԶ ԽԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի պահեստամասեր:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: