ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.11.2019 11:21
Գառ են գողացել
Նոյեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ա.-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջինս և իր եղբայր՝ 1991թ.ծնված Կ. Մ.-ն 2019թ. օգոստոս ամսվա սկզբին Կիչան համայնքի վարչական տարածքից, Խաչեն-Դրմբոն ավտոճանապարհի ճամփեզրից գողացել են Մարտակերտի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ռ. Մ.-ին պատկանող 18 կգ. կենդանի քաշով մեկ գլուխ գառը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: