ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 14:01
Գաղտնի հափշտակել են մոտ 2 տոննա ձմերուկ
Օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգոստոսի 18-ին ժամը 01:00-ի սահմաններում, ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ս. Հ.-ն, 1977թ.ծնված Ռ. Գ.-ն և ՀՀ Արարատի մարզի բնակիչ Վ. Վ.-ն նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով Ռ. Գ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել են Քաշաթաղի շրջանի Վան գյուղի վարչական տարածքում տեղակայված Քաշաթաղի շրջանի բնակիչ,1952թ.ծնված Մ. Մ.-ին պատկանող ձմերուկի դաշտը, այնտեղից գաղտնի հափշտակել են մոտ 2 տոննա ձմերուկ ու տեղափոխել ՀՀ։ Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։