ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2019 11:21
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ ՏԱՔ ՀԵՏՔԵՐՈՎ
Ս.թ.ապրիլի 2-ին ժամը 07:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1959թ.ծնված Ա. Ա-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածը անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել մայրաքաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկը և գողացել նույն տան բնակիչ` 1959թ.ծնված Հ. Գ-ին պատկանող 100.000 դրամ գումար և դիմել փախուստի:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ա. Բ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: