ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2020 12:05
Բենզասղոցի շղթան ձեռքին դիպչելու հետևանքով կտրվածք է ստացել
Փետրվարի 23-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, ձախ նախաբազկի կտրած վերքով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Բ. Ս.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Բ. Ս.-ն վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում, հոր՝ 1984թ. ծնված Ա. Ս.-ի հետ բենզասղոցով վառելափայտը կտրելու ընթացքում բենզասղոցի շղթան ձեռքին դիպչելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: