ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2018 12:25
Բացահայտվել է հանգստի գոտուց կատարված գողությունը
Հուլիսի 4-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի 1-ին փակուղու թիվ 4 հասցեում տեղակայված հանգստի գոտուց գարեջրի լցովի սարք գողանալու մասին:
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1960թ. ծնված Ա. Գ-ն:
Գողոնն առգրավված է: