Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

06.10.2015 16:32

Բացահայտվել է գողության վեց դեպք

Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության և Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների կողմից Շուշի քաղաքի Մուսայելյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ռ. Բ-ի (նախկինում դատված) շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս.

- ս.թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 22:00-ի սահմաններում, չկողպված դռնով մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Փաշաևի փողոցի N տան բնակչուհի, 1966թ. ծնված Է. Մ-ին պատկանող տուն և գողացել 3.100 դրամ, 200 եվրո և մոտ 7 գր. ոսկյա վզնոց՝ իր կուլոնով,

- հոկտեմբերի 2-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Հ. Հակոբյան և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում կայանված՝  Ռուբենի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Վ. Ն-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 2 հատ 2 գբ. էլեկտրոնային կրիչ և 1 հիշեցման քարտ` փոխանցիչով,

- հոկտեմբերի 3-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Նաբերեժնայա փողոցի թիվ N տան մոտ կայանված` 1990թ. ծնված Լ. Հ-ին (բն. է նույն հասցեում) պատկանող «ՎԱԶ-21011» ավտոմեքենայի սրահից գողացել է 8 գբ. էլեկտրոնային կրիչ,           

- հոկտեմբերի 3-ին, ժամը 05:00-ի սահմաններում, Նաբերեժնայա փողոցի 1-ին նրբանցքի թիվ N տան մոտ կայանված` 1980թ. ծնված Ա. Ն-ին (բն. է նշված հասցեում) պատկանող «Օպել Աստրա Ջի» և «ԳԱԶ-2410» ավտոմեքենաների սրահներից գողացել է 100 ԱՄՆ դոլար, 10.000 դրամ և մեկ ակնոց,

- հոկտեմբերի 3-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում, Մարտունու փողոցի թիվ N տան մոտ կայանված` Հեքիմյան փողոցի թիվ 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Է. Ս-ին պատկանող «Միցուբիշի Աութլանդեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 30.000 դրամ գումար,

- հոկտեմբերի 4-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Նաբերեժնայա փողոցի թիվ Nտան մոտ կայանված՝ 1986թ. ծնված Ջ. Ա-ին (բն. է նշված հասցեում) ամրակցված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի սրահից գողացել է «Սամսունգ» մոդելի ֆոտոխցիկ և երկու տուփ «MT» տեսակի ծխախոտ:

Գողոնը մասամբ առգրավված է: