ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.10.2015 15:11
Բացահայտվել է գողության երկու դեպք
Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ ոստիկանության քարտուղարություն է մուտքագրվել ՔԿՎ քննչական մեկուսարանի կալանավոր՝ Շուշի քաղաքի Մուսայելյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ռ. Բ-ի դիմում-մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունն այն մասին, որ վերջինս ս.թ. սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել.
- Ագուլեցոց փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Ա. Վ-ի պատկանող տուն և հափշտակել 35.000 ՀՀ դրամ,
- 2010թ-ի հունիսին ապօրինի մուտք է գործել Թևանի փողոցի N տան բնակիչ, 1969թ. ծնված Ա. Ա-ի տուն և հափշտակել 10.000 ՀՀ դրամ: