ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.12.2015 17:54
Բացահայտվել է գողության 2 դեպք՝ նույն անձի կատարմամբ
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի կալանավոր՝ Մարտակերտ քաղաքի Դանիել-Բեկ Փիրումյան փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Ա. Ա-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ս.թ. սեպտեմբերի կեսերին, ապօրինի մուտք է գործել 1984թ. ծնված Տ. Ա-ի կողմից՝ Մարտակերտ քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ N հասցեում վարձակալված բնակարան և գողացել ոսկյա երկու մատանի, վզնոց, խաչ և 50.000 դրամ գումար, իսկ ս.թ. հոկտեմբերի սկզբներին, Տերյան փողոցի N տան բնակչուհի, 1980թ. ծնված Գ. Հ-ին պատկանող բնակարանից՝ երկու ոսկյա մատանի: