ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 12:27
Բացահայտվել է ավտոմեքենայի առևանգման դեպքը
Դեկտեմբերի 19-ին հաղորդվել էր Մհեր Նելսոնի Բալասանյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան առևանգելու մասին:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան դեկտեմբերի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում առևանգել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1977թ.ծնված Հ. Ս.-ն: