Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.04.2024 Արխիվ

04.07.2015 12:45

Բացահայտվել են գողության դեպքեր

Հուլիսի 3-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ՔՀԲ ծառայողների կողմից Վարդաձոր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Ս-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ա. Ս-ն հուլիսի 1-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ցանկապատի վրայով մուտք է գործել համագյուղացի, 1990թ. ծնված Ա. Ս-ի կողմից հսկվող` նույն գյուղում գտնվող անմարդաբնակ տան բակ և հավաբնից գողացել վերջինիս պատկանող 5 թև հավերը:

Գողոնն առգրավված է:

****

Հուլիսի 3-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակչուհի, 1933թ. ծնված Լ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հունիսի 29-ի ժամը 20:00-ից մինչև 30-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց տան բակից գողացել է 2 հատ պղնձե տարա՝ պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:

****

Հուլիսի 3-ին Շուշի քաղաքի Վարարակն փողոցի N տան բնակիչ, 1968թ. ծնված Գ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ անհայտ անձինք իրեն պատկանող` Ազատամարտիկների թիվ 3 հասցեում տեղակայված սրճարանին կից շինությունից գողացել են միջին չափերի հեծանիվ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը հուլիսի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կատարել են Վարանդա փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Մ. Հ-ն և 2003թ. ծնված Կ. Ի-ն:

Գողոնն առգրավված է:

****

Գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Վ. Ս-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս ս.թ. մայիս ամսվա վերջերին, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությանը պատկանող ավտոբուսից գողացել է 50.000 դրամ: