ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.10.2014 16:17
Բախվել է ճամփեզրի եզրաքարին
Հոկտեմբերի 10-ին` ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Ֆ. Նանսենի փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Հ-ն, վարելով «ԲՄՎ-325 Ի» մակնիշի ավտոմեքենան, Շուշի քաղաքի գազալցակայանի մոտ բախվել է ճամփեզրի եզրաքարին, ինչի հետևանքով ուղևոր` ՀՀ Արտաշատ քաղաքի Արազի փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Գ. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: