ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.08.2014 12:08
Բախվել են «ՎԱԶ-2106» և «Մերսեդես-Բենց E-240» մակնիշի ավտոմեքենաները
Օգոստոսի 8-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Շուշի քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Հ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհի 30-րդ կիլոմետրին բախվել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Մ-ի վարած «Մերսեդես-Բենց E-240» մակնիշի ավտոմեքենային և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն: