ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2019 10:24
Ավտովթարի ձևականացում
Ս.թ.մարտի 1-ին ԱՀ ոստիկանության քարտուղարություն է մուտք գործել ԱՀ Գլխավոր դատախազությունից ստացված «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ գլխավոր տնօրեն՝ Երևան քաղաքի բնակիչ,1978թ.ծնված Ա. Դ-ցի հաղորդումն առ այն, որ 12.11.2018թ. Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին «ԶԻԼ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների կողմից տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությանը պետք է վճարի 867.000 դրամ գումար, սակայն ընկերությունը ուսումնասիրելով ավտովթարի դեպքը եզրահանգել է, որ «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդ՝ Ասկերան քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ա-ն ԱՊՊԱ պայմանագիրը կնքել էր դեպքից հետո, որից հետո կազմակերպել ավտովթարի ձևականացում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: