ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2021 11:54
Ավտոմեքենաները բախվել են իրար
Հունվարի 31-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Դ. Ք.-ն անսթափ վիճակում վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Մ. Ե.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Ե.-ն, իր մեքենայի ուղևորներ՝ Մարտունի քաղաքի բնակիչներ,1973թ.ծնված Ա. Մ.-ն,1991թ.ծնված Ա. ՈՒ.-ն և Դ. Ք.-ն տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: