ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2020 11:26
Ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Հունվարի 16-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 21-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`Մարտակերտի շրջանի բնակիչ, 1996թ. ծնված Վ. Մ.-ն 2019թ. դեկտեմբերի 13-ից մեկ տարի զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: