ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2021 13:52
Ավտոմեքենան վարել է արգելաձողի ուղղությամբ և ջարդել այն
Մարտի 4-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 1-ին ժամը 10:00-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն իրեն պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է Ճանկաթաղ համայնքի վարչական տարածքում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիրում տեղակայված թիվ 3 պահակակետ և փորձել անցնել հանքավայրի միջով, սակայն մերժում ստանալուց հետո ավտոմեքենան վարել է արգելաձողի ուղղությամբ և հրելով ջարդել այն:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: