ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 12:37
Ավտոմեքենան կողաշրջվել է
Հունվարի 20-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ հունվարի 19-ին ժամը 23:45-ին ձախ ուսագոտու փակ վնասվածք հարցականով շտապ օգնության մեքենայով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակիչ ,1966թ.ծնված Ա. Մ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ հունվարի 19-ին ժամը 17:00-ի սահմաններում Ա. Մ.-ն վարելով «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: