ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.01.2021 12:55
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
Հունվարի 26-ին ժամը 12:50-ի սահմաններում Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1996թ.ծնված Ն. Ս.-ն վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջել այն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: