ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2021 11:55
Ավտոմեքենան գլորվել է
Հունվարի 30-ին ժամը 20:40-ի սահմաններում Սպիտակաշեն գյուղի վարչական տարածքի «Ռուբենին կալ» կոչվող տեղամասում Մարտունու շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Է. Հ.-ն վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ավտոճանապարհի սառցակալած լինելու պատճառով դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: