ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:02
Ավտոմեքենան բախվել է ծառին
Հունվարի 1 -ին ժամը 03:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Պ.-ն վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում, նախնական տվյալներով արագության գերազանցման հետևանքով դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտունու շրջբուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: