ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.12.2019 12:21
Ավտոմեքենան բախվել է երկաթյա էլեկտրասյանը
Դեկտեմբերի 17-ին ժամը 13:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Հ.-ն վարելով «Վոլկսվագեն-գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Իվանյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթյա էլեկտրասյանը, ինչի հետևանքով նույն օրը ժամը 22:50-ին վերջինս աջ ուսահոդի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: