ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2018 11:56
Առևտրային կամ այլ կազմակերպությունների, ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը
Ս.թ.նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղում 2015թ. փետրվարի 12-ին ձևակերպվել է վարկային և գրավի պայմանագիր ոսկու գրավադրմամբ Ասկերան քաղաքի բնակչուհի, 1953թ.ծնված Է. Ա-ի անվամբ, որի արդյունքում վարկառուին տրամադրվել է 1 500 000 դրամ մինչև 2016թ. սեպտեմբերի 12-ը մարման ժամկետով, սակայն սեպտեմբերի 9-ին Է. Ա-ն դիմել է բանկ, հայտնելով, որ նշված վարկը ձևակերպվել է առանց իր իմացության և իր կողմից նման վարկային պայմանագիր չի ստորագրվել, այն կեղծվել է Ասկերանի մասնաճյուղի աշխատող, Ասկերանի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Մ. Ս-ի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: