ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2020 13:46
Առողճական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով քաղաքացին մահացել է
Օգոստոսի 30-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1968թ.ծնված Զ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Քաշաթաղի շրջանի բնակչուհի,1968թ.ծնված Ա. Ս.-ն իրենց տանը հանկարծամահ է եղել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Ա. Ս.-ն հյուրընկալվել է Քաշաթաղի շրջանի բնակիչ,1964թ.ծնված Ռ. Ս.-ի տուն, որտեղ էլ ժամը 20:30-ի սահմաններում առողճական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։