ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2020 13:48
Առանցհամապատասխան փաստաթղթերի փորձել է վառելափայտ արտահանել
Օգոստոսի 31-ին ԱՀ ոստիկանության ԱՎՎ ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 04:20-ի սահմաններում «Խարխափուտ» ԱՀԿ-ում ծառայություն իրականացնելու ժամանակ ստուգմամբ պարզվել է, որ «Մերսեդես Վարիո» մակնիշի ավտոմեքենայով վարորդը փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ արտահանել ՀՀ:
Ստուգմամբ պարզել է, որ օգոստոսի 31-ին ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1985թ.ծնված Զ. Ս.-ն իրեն պատկանող «Մերսեդես Վարիո» մակնիշի ավտոմեքենայով փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի ՀՀ Արարատի մարզ ք. Արտաշատ արտահանել 2մ3 վառելափայտ, որը ձեռք է բերել նույն օրը Մարտակերտ քաղաքում բանջարեղենի հետ փոխանակելու միջոցով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը։