ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.02.2021 11:11
Ապօրինի հատվել է տարբեր տեսակի ծառեր
Փետրվարի 10-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել ԱՀ բնապահպանության կոմիտեից ստացված նյութերն այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Մարտունու անտառապետության «Ակնեն Կլոխ» կոչվող տեղամասից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է թվով 83 տարբեր տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 1.077.500 դրամ նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: