ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2019 14:43
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Ս.թ.օգոստոսի 14-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել համապատասխան գրության կից նյութերն առ այն, որ ս.թ. հուլիսի 22-ին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառպետության թիվ 5 պահաբաժնի «Գյուլատեղի» կոչվող տեղամասից անհայտ անձը ապօրինի հատել է թվով 7 հատ բոխենի և 1 հատ տանձենի տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 133.000 դրամ նյութական վնաս:
Ս.թ.օգոստոսի 14-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ստացվել է համապատասխան գրության կից նյութերն առ այն, որ ս.թ. հունվար-փետրվար ամիսներին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Ձիավոր Խաչ» կոչվող տեղամասից Շահումյանի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Դ-ն ապօրինի հատել է հաճարենի տեսակի 8 հատ ծառ՝ պետությանը պատճառելով 492.000 դրամ նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: