ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2019 11:40
Ապօրինի ծառահատում
Ս.թ.փետրվարի 14-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ժ. Մ-ի կողմից Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության թիվ 5 պահաբաժնի «Պիծի Հոռաթաղ» կոչվող տեղամասից ապօրինի հատվել է թվով 19 բոխենի, 5 հաճարենի, 1 կեռասենի և 1 տանձենի՝ պետությանը պատճառելով 480.000 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։