ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2019 12:41
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, ս.թ. մարտ ամսում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ.ծնված Խ. Պ-ն իր կողմից օգտագործվող 2 հա հողամասից ապօրինի հատել է 1 հատ 50 սմ տրամագծով հունական ընկուզենի:
Վնասի չափը ճշտվում է :
Ս.թ. օգոստոսի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. մայիս ամսվա վերջին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1981թ.ծնված Ս. Հ-ն իր կողմից օգտագործվող 2 հա հողամասից ապօրինի հատել է 1 հատ 40 սմ և 1 հատ 45 սմ տրամագծով հունական ընկուզենի:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: