ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2019 15:10
ԱՊՏԱԿՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀՆՉԵՑՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԱՍՑԵԻՆ
Ս.թ. հուլիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1976թ.ծնված Լ. Ջ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 14:20-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ս. Հ-ն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բակում 3-4 անգամ ապտակներ է հասցրել իր որդուն՝ 2005թ.ծնված Ա. Ջ-ին, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչեցրել սպանության սպառնալիք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: