ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2014 11:37
Անվադողերի գողը բերման է ենթարկվել
Հուլիսի 23-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի N տան բնակիչ, 1948թ. ծնված Վ. Գ-ին պատկանող «Կամազ» ավտոմեքենայի 6 անվադողերի գողության մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մ. Շահինյան փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Վ. Ա-ն (նախկինում դատված):
Գողոնն առգրավված է:
Վ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: