ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2019 10:48
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունվարի 18-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Հ-ին :
Պարզվել է, որ Ա. Հ-ն 2018թ դեկտեմբեր ամսին ներկայացել է Տիգրան Մեծի փողոցի 2-րդ փակ. թիվ 5 շենքի բակ և շքամուտքերի մեկից գողացել «DODGE VIPER» տեսակի հեծանիվ, որը պատկանում է նույն շենքի բնակիչ,1998թ.ծնված Հ. Բ-ին:
Բացի այդ պարզվել է նաև որ վերջինս 2018թ. սեպտեմբեր ամսին ներկայացել է մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 21 շենքի բակ և շքամուտքերի մեկից գողացել «MEILOA» տեսակի հեծանիվ, որը պատկանում է նույն շենքի բնակիչ, 2009թ. ծնված Ն. Ս-ին:
Գողոներն առգրավված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: