ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.03.2020 14:29
Անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է
Փետրվարի 29-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Խաչատրյանի 2019թ. դեկտեմբերի սկզբներին անհայտ կորելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Սոնա Խաչատրյանը հայտնաբերվել է ՀՀ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում։