ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.01.2021 11:31
Անհայտ անձիք ավտոմեքենաներ են գողացել
Հունվարի 8-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտողարությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1996թ.ծնված Լ. Ս.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է իրեն պատկանող «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հունվարի 8-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1985թ.ծնված Լ. Կ.-ն ԱՀ ոստիկանություն ՔՀ վարչություն է դիմել այն մասին, որ իր ամուսնուն՝ Մ. Պ.-ին պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Հադրութի շրջանի վարչական տարածքի Մեխակավան (Ջաբրայիլ) բնակավայրից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը։