ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 11:40
Անհայտ անձը նոութբուք է հափշտակել
Դեկտեմբերի 30-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Թումանյան 95 հասցեում տեղակայված «Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող «ACER» մոդելի նոութբուքը, որը գտնվում էր նշված կազմակերպության հնչունային օպերատոր՝մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ա. Հ.-ի մոտ` Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: