ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.01.2020 11:55
Անհայտ անձը հեռախոս է գողացել
Հունվարի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1956թ.ծնված Ա. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում անհայտ անձը Ս. Դավթի 8 հասցեում տեղակայված խանութներից մեկում առկա սեղանից գողացել է իրեն պատկանող «Սամսունգ C 3592» մոդելի բջջային հեռախոսը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: