ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 10:19
Անհայտ անձը գումար է հափշտակել
Օգոստոսի 31-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1975թ.ծնված Օ. Գ.-ն հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ օգոստոսի 19-ին իրենց տնից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 19-ին անհայտ անձը Օ. Գ.-ի տան ննջարանի մահճակալի բարձի տակ գտնվող վերջինիս պատկանող պայուսակից հափշտակել է 700.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: