Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

30.01.2021 11:04

Անասուններ են գողացել

Հունվարի 29-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ՔՀՎ է ստացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնից ուղղարկված Շահումյանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Է. Լ.-ի հաղորդումն այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 11-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Գեդուկ» կոչվող տեղանքից գողացել են իրենց ընտանիքին պատկանող 14 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, պատճառելով 3.000.000 դրամի նյութական վնաս:

 

 

 

 


Հունվարի 29-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ոստիկանության ՔՀՎ է ստացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնից ուղղարկված Շահումյանի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Հ. Մ.-ի հաղորդումն այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 14-ից ժամը 18:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Ելինջա» կոչվող տեղանքից գողացել են իրենց ընտանիքին պատկանող 27 գլուխ ձիերը:

 

Հունվարի 29-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ոստիկանության ՔՀՎ է ստացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնից ուղղարկված Շահումյանի շրջանի բնակիչ, 1950թ.ծնված Ռ. Կ.-ի հաղորդումն այն մասին, որ Ա.Հ.-ն 2020թ. նոյեմբերի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում, Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքից գողացել է իրեն պատկանող 13 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, պատճառելով 3.000.000 դրամի նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: