Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 11.05.2024 Արխիվ

25.10.2018 15:14

Անաչառությամբ և սկզբունքայնությամբ ապահովել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը. ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքները

Անաչառությամբ և սկզբունքայնությամբ ապահովել  երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը. ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց  ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ճանապարհային ոստիկանություն և ամփոփեց ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էր ճանապարհային ոստիկանության գործունեության վերահսկման պատասխանատու, ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը:
Հիմնական զեկույցը ներկայացրեց ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել` 62 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 պատահարի, 8 զոհի և 63 վիրավորի համեմատությամբ:
Նախորդ տարվա համեմատ հանրապետության տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 2-ով, զոհերի քանակը՝ 3-ով, իսկ վիրավորների թիվը նվազել՝ 1-ով:
ԱՀ ոստիկանության պետը ըստ շրջանների վերլուծելով գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառահետևանքները, դրանց կանխարգելման ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
«Ձեր անաչառությամբ և սկզբունքայնությամբ է պայմանավորված երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը: Պահանջում եմ անզիջում լինել հատկապես անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի և արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցներ վարողների նկատմամբ՝ «Արջի ծառայություն» չմատուցել և չդառնալ ողբերգության անուղղակի պատճառ» -նշեց ոստիկանության պետը:
Ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրված հանձնարարականների շրջանակներում, ոստիկանության պետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև ճանապարհային ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքի պահպանման և տրանսպորտային միջոցների սարքինության պահանջների ապահովմանը: