Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

15.07.2019 12:08

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ

Ս.թ.հուլիսի 13-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հուլիսի 8-ին ժամը 12:50-ի սահմաններում ծառայողական պարտականություններն իրականացնելիս Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում կանգնեցրել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Խ. Հ-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2018թ. հոկտեմբերի 30-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ այն վարել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

 

Հիշեցնում ենք ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, համաձայն հոդվածի 1-ին մասի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով: