ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 11:18
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության Շահումյանի և Մարտակերտի շրջանային բաժինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2020թ.հուլիսի 28-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի և Մարտակերտի շրջանային բաժիններում ամփոփվել են «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփումներին ներկա էր ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Հայկ Սարգսյանի նշմամբ, քննարկվող ժամանակահատվածում շրջանում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 26 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19-ի համեմատ, աճը կազմել է 7 դեպք, կամ 27%։
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետ,ոստիկանության գնդապետ Ռոմա Հարությունյանը վերլուծելով 2020թ.առաջին կիսամյակի ընթացքում Մարտակերտի շրջբաժնում հանցավորության վերլուծության և դրա դեմ տարվող պայքարի արդյունքները, արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60 -ի համեմատ, աճը կազմել է 24 դեպք, կամ 40%։
ԱՀ ոստիկանության Շահումյանի և Մարտակերտի շրջանային բաժինների պետերի հավաստմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։