ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.03.2018 11:57
Ամուսինը դանակով հարվածել է կնոջը
Մարտի 2-ին «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը օգնություն է ցուցաբերել Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի՝ 1971թ. ծնված Ն.Հ-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20:30-ի սահմաներում տանը վիճաբանության ժամանակ Ն.Հ-ին ծեծի է ենթարկել ամուսինը՝ 1972թ. ծնված Ա.Հ-ն և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել գոտկային հատվածին:
Դանակն առգրավված է:
Ա. Հ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին: