ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2018 14:50
Ամենաառաջնայինը հասարակության վստահության արժանանալն է. ԱՀ ոստիկանության պետը ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի շրջանավարտներին
Սույն թվականի օգոստոսի 3-ին ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի շրջանավարտներին։
Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված նշանակելով համապատասխան պաշտոններում և հանդիսավորությամբ հանձնելով ոստիկանության լեյտենանտի ուսադիրները٫ ոստիկանության պետը հույս հայտնեց٫ որ բարեխիղճ ծառայության միջոցով նրանց կհաջողվի կարճ ժամանակահատվածում արժանանալ ոչ միայն գործընկերների٫ այլև հասարակության վստահությանը և նպաստել ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը։