ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2021 12:30
ԱՀ և ՀՀ ոստիկանությունների համագործակցության արդյունքում հետախուզվողները հայտնաբերվել են
ԱՀ ոստիկանության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ ՔՀ վարչության և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջառումների շնորհիվ մարտի 17-ին հայտնաբերել և ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին բերման են ենթարկել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ 1989թ.ծնված Հ. Մ.-ին և 1993թ.ծնված Մ. Խ.-ին, ովքեր համապատասխանաբար ս.թ. փետրվարի 17-ից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից հետախուզվում էին ԱՀ քր. օր-ի 33, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: