ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 10:18
ԱՀ և ՀՀ ոստիկանությունների համագործակցության արդյունքում հետախուզվողը հայտնաբերվել է
Օգոստոսի 31-ին ժամը 09:10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նշված բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով օգոստոսի 29-ից հետախուզման մեջ է գտնվում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Հ.-ն։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 10:15-ին Ա. Հ.-ն հայտնաբերվել է Բերձոր քաղաքում և բերման ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին: