ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2020 11:59
ԱՀ ոստիկանությունն իրականացնում է ստուգումներ՝պարզելու հրդեհի հանգամանքները
Սեպտեմբերի 7-ին Շահումյանի շրջանի ՀՓՄ-ից հեռախոսով հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ Քարվաճառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի բնակիչներ՝ 2005թ.ծնված Դ. Խ.-ն, 2012թ.ծնված Ա. Մ.-ն և 2014թ.ծնված Մ. Գ.-ն բանալիով բացելով Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1969թ.ծնված Ա. Հ.-ին պատկանող Քարվաճառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող տան դուռը, մունք են գործել ներս և հրկիզել նախասրահում կախված վարագույրը, ինչի հետևանքով այրվել է նշված սենյակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: